Ինչքան սուրճ, ջուր և շոկոլադ է հարկավոր մարդուն սպանելու համար
1. Սուրճի մահացու չափաբաժին
Սուրճը կոֆեինի հարուստ աղբյուր է: Կոֆեինը թմրանյութ է, որը շատ մեծ քանակությամբ ընդունելու դեպքում կարող է առաջացնել սրտխփոցի ուժեղացում և կարող է դառնալ սրտի կանգի պատճառ: Եթե պետք են կոնկրետ թվեր, ապա 70 բաժակ սուրճը պարունակում է բավարար կոֆեին, որպեսզի սպանի 70 կգ կշռող մարդուն:
2. Ինչքան սովորական մարդը կարող է չշնչել, մինչև մահանա
Եթե մարդու գլուխը պահեն ջրի տակ կամ ուղղակի պահեն շնչառությունը, ապա 4 րոպե անց առանց թթվածնի ուղեղը վնասվածք կստանա, իսկ 6 րոպե հետո մահը վրա կհասնի:
Իհարկե, կան մարզված մարդիկ, ովքեր պահում են շնչառությունը մինչև 20 րոպե, բայց դրանք մասնավոր դեպքեր են, իսկ մենք խոսում ենք սովորական մարդկանց մասին:
3. Իսկ կարո՞ղ է բալը սպանել: Կարող է
Գիտե՞ք արդյոք, որ բալը նույնպես կարող է մարդուն զրկել թթվածնից: Բալի կորիզներում պարունակվում է թույն` ցիանիտ: Եթե Դուք պատահաբար կորիզ եք կուլ տվել, դա վնաս չի տա: Վտանգավորություն ներկայացնում են սերմերը, որոնք գտնվում են կորիզի մեջ: Դրա համար շատ վտանգավոր է կոտրել կորիզը և ուտել այն, ինչ գտնվում է դրա մեջ: Բալի սերմերի ընդամենը 1-2 գրամը բավարար է, որպեսզի սպանի մարդուն:
4. Ալկոհոլի մահացու չափաբաժին
Իրար ետևից խմած 13 բաժակ թունդ ալկոհոլը կարող է դառնալ մահվան պատճառ: Ալկոհոլի մեծ չափաբաժինը դանդաղեցնում է ուղեղի այն մասերի աշխատանքը, որոնք պատասխանատու են շնչառության և սրտխփոցի համար, ինչը կարող է հանգեցնել մահվան:
5. Ինչպիսի հասակ պետք է ունենա մարդը, որպեսզի այն սպանի նրան
1930թ. ապրում էր 272 սմ հասակ ունեցող Ռոբերտ Պերշինգ Ռոդլոուն: Չափազանց բարձր հասակը ստեղծել էր ավելորդ ծանրաբեռնվածություն արյունատար համակարգի և ոսկորների վրա: Ռոբերտը մահացավ 22 տարեկանում:
Գիտական աշխարհում գոյություն ունի հիպոթեզ, որ 1.5 մետրից հետո յուրաքանչյուր 2.5 սանտիմետրը կարճացնում է կյանքի տևողությունը 1 տարի 3 ամսով:
6. Ձայնի ինչ բարձրության ժամանակ կարող է մարդու սիրտը կանգնել
Սիրում եք բարձր երաժշտությո՞ւն լսել: Լավ է: Սակայն ձայնը 185 դեցիբելից ավելի մի բարձրացրեք: Դա համարվում է մահացու մարդու համար:
Չափազանց բարձր ձայնը հանգեցնում է օդային անոթախցանման, որի արդյունքում արյուն չի մատակարարվում սրտին և ուղեղին:
Որպեսզի հասկանաք, թե ինչքան է 185 դեցիբելը, բերենք օրինակ: Թռիչքի պատրաստվող ինքնաթիռի տուրբինի ձայնի բարձրությունը 150 դեցիբել է:
7. Ջրի մահացու չափաբաժին
Ջրի մեծ քանակությունը (մոտ 6լ) կարող է պրոբլեմներ առաջացնել: Այսպիսի ծավալի հեղուկի դեպքում բջիջները սկսում են ուռել, իսկ դա առաջացնում է գլխացավ և դող, ծայրահեղ դեպքում՝ նույնիսկ կոմա և մահ: Հայտնի է դեպք, երբ մարդ մահացել է այն բանից հետո, երբ 8 ժամում խմել է 10լ ջուր:
8. Շոկոլադի մահացու չափաբաժին
Եթե Դուք շուն ունեք, ապա գիտեք, որ չի կարելի կենդանուն շոկոլադ տալ: Դա կարող է առողջության հետ կապված լուրջ պրոբլեմներ առաջացնել: Շոկոլադի մեջ պարունակվող թեոբրոմինը կարող է վնաս հասցնել նաև մարդուն: Իհարկե, շոկոլադի մահացու չափաբաժինը 85 սալիկն է, եթե այն մարդ միանգամից ուտի: Կարծում ենք, որ ոչ ոք իրար ետևից այդքան շոկոլադ չի ցանկանա ուտել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը