Բաժիններ՝

Սպառնալիք-նամակներ՝ Շահեն Հարությունյանին. «Ա1+»

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստան-Դանիա ֆուտբոլային խաղի ժամանակ Շահեն Հարությունյանի նկատմամբ կիրառված բռնությունից մի քանի օր հետո՝ նա ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնում է, որ իրեն սպառնալիքներ են ներկայացնում, հեռախոսահամարներ փոխանցում՝զանգելու ակնկալիքով։

«Ա1+»-ի հետ զրույցում Շահեն Հարությունյանը հաստատել է, որ սպառնալիքներ եղել են, բայց որեւէ մեկին չի կասկածում, եւ այս դեպքը չի կապում ստադիոնում տեղի ունեցածի հետ։ Անհայտ օգտատերերի կողմից իրեն հասցեագրված նամակներին ցանկություն չունի անդրադառնալու եւ բարձրաձայնելու լրատվամիջոցների համար։

Շահեն Հարությունյանի մայրն էլ կայքի հետ զրույցում նշել է. «Ստադիոնում տեղի ունեցած դեպքի ժամանակ Շահենին պրոֆեսիոնալ կերպով սադրել են, նա էլ տրվել է սադրանքներին։ Իսկ այս նամակների վերաբերյալ մենք ցանկություն չունենք բարձրաձայնելու, քանի որ հերթական անգամ Շահենի անունն է շահարկվում»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս