Բաժիններ՝

Օլիգարխներն առաջարկում են ինձ շան նման քնեցնել կաշառելու ու հեղինակազրկելու անհաջող փորձերից հետո. Սաակաշվիլի

Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին զարմացած չէ, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հասցեին քննադատությունից հետո ավելի ցավագին է արձագանքել «գլխավոր օլիգարխ» Կոլոմոյսկին: Այս մասին Սաակաշվիլին գրել է Facebook-ի իր էջում:

Սաակաշվիլիի խոսքով՝ հիստերիկ հարձակումներն սկսվել են հենց որոշ ԶԼՄ-ների կողմից, որոնք ղեկավարվում են օլիգարխների կողմից:

«Օրիգարխները գումար են աշխատում պետության թուլության հաշվին ու ամեն ինչ կանեն այն բանի համար, որ պետությունը շարունակի թույլ մնալ: Եթե կառավարությունը իսկապես ուզում է ուժեղ Ուկրաինա, պետք է հրապարակավ սահմանազատվի օլիգարխներից ու չեղյալ հայտարարի դիտորդական խորհուրդները, որ նշանակվել են տարբեր օլիգարխների կողմից: Դեռ ամեն ինչ արվում է ճիշտ հակառակը»,- գրել է Սաակաշվիլին:

Նրա խոսքով՝ ուկրաինացի օլիգարխը Պուտինի պես խոչընդոտում է ուկրաինական պետության կառուցմանը ու քաղաքական կոռուպցիայի գլխավոր սննդարար միջավայրն է:

«Օլիգարխները իրենց ողջ գումարը վաստակել են պետության թուլության հաշվին ու նրանք ամեն ինչ կանեն այն բանի համար, որ պետությունը միշտ թույլ մնա: Օլիգարխներն առաջարկում են ինձ շան նման քնեցնել կաշառելու ու հեղինակազրկելու անհաջող փորձերից հետո, անցել են վերջին սցենարին, որը հայտնի է օլիգարխներին՝ ուղղակի սպառնալիքներին»,- գրել է Սաակաշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս