Բաժիններ՝

«Օրենքով գողերի» շուրջ 60%-ը վրացի է, ապա հաջորդում են ռուսներն ու հայերը

Աշխարհում այսօրվա դրությամբ կա 485 «օրենքով գող»: Նրանցից 276-ը Վրաստանից է, պնդում է «Պրայմ Կրայմ» պորտալը:

Վրաստանում «գողական աշխարհին» պատկանելը քրեորեն պատժելի հանցագործություն է համարվում:

Երկրի օրենսդրությունն այդ ուղղությամբ խստացվել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի օրոք, ով փաստացի պատերազմ էր հայտարարել «օրենքով գողերին»: այդ ժամանակ շատերը հայտնվեցին բանտում, իսկ մնացածները լքեցին Վրաստանը:

«Թբիլիսիից, Քութայիսից, Սուխումից «օրենքով գողերն» այնքան շատ են, որ նրանցից ձևավորվում են ամբողջական թշնամական խմբավորումներ: Չափազանցություն չի լինի, որ վրացի գրեթե բոլոր «գողերն» այս կամ աստիճանի հարազատական կապեր ունեն կամ նվազագույնը՝ հարևաններ են»,- ասվում է հոդվածում:

Երկրորդ տեղում «օրենքով գողերի» թվով ռուսներն են՝ 61 մարդ: Ընդ որում՝ բազմաթիվ ռուս «օրենքով գողերի» թագադրել են նրանց վրացի համախոհները:
Պատվավոր եռյակը եզրափակում են հայերը, ովքեր ապրում են Հայաստանում ու երկրի սահմաններից դուրս իրենց ազդեցության ոլորտը չեն տարածում, պնդում են «Պրայմ Կրայմում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս