Իրաքում ԴԱԻՇ-ի ավելի քան 120 զինյալ է մահապատժի ենթարկվել հեղաշրջման փորձ կատարելու համար
Իրաքի Նայնավա նահանգում օգոստոսի 31-ին ԴԱԻՇ-ի ավելի քան 120 զինյալ է մահապատժի ենթարկվել հեղաշրջման փորձ կատարելու համար, հայտնում է Al Sumaria հեռուստաալիքը՝ հղում կատարելով Քրդստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սաիդ Մամուզինին:
Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ի զինյալներին մեղադրել են հեղաշրջում իրականացնելու ու ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադիին վերացնելու փորձի մեջ:
Մամուզինին հաղորդել է, որ հեղաշրջումը պետք է կայանար օգոստոսի 30-ին, սակայն 2 օր առաջ կալանավորված 5 զինյալները բացահայտել են դավադիրների պլանները:
Արդյունքում՝ 122 զինյալ, այդ թվում՝ 18 դաշտային հրամանատար, գնդակահարվել են Մոսուլի հարավում գտնվող բանտում:
Վերջինիս խոսքով՝ փողերի, ազդեցության ու իշխանության բաժանման համար պայքարում սպանվել են տասնյակ զինյալներ: