Բուժիչ սոդան

Սոդայի օգտակար հատկանիշների մասին շատերը գիտեն, չնայած դրան այդքան էլ մեծ նշանակություն չեն տալիս: Շատերը սոդայի լուծույթ են խմում այրոցի ժամանակ, մյուսները՝ ողողում են կոկորդը: Կարելի է ասել՝ սոդայի օգտագործումն այսքանով սահմանափակվում է:

Սոդան ամենամատչելի դեղամիջոցներից մեկն է: Եթե ցավում է կոկորդը, սոդայով և տաք ջրով լուծույթ պատրաստեք և ողողեք կոկորդը: Այս լուծույթը ջրիկացնում է խորխը, ինչպես նաև ունի հակաբորբոքային և հակաբակտերիալ ազդեցություն:

Նրանք, ովքեր խնդիրներ ունեն սրտի հետ, անպայման պետք է տանը սոդա ունենան: Եթե սրտի առիթմիայի հանկարծակի նոպաներ են սկսվում, անմիջապես սոդայի լուծույթ պատրաստեք, որը վայրկյանների ընթացքում կկարգավորի սրտի աշխատանքը: Այս տեսակ լուծույթն օգտակար է նաև նրանց համար, ովքեր հիպերտոնիա ունեն: Սոդայի լուծույթն օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը՝ այդպիսով իջեցնելով ճնշումը:

Եթե անդադար փորձում եք պայքարել տարատեսակ բորբոքումների դեմ, այս դեպքում ևս սոդան լավագույն միջոցն է. պարզապես ջրի մեջ մի փոքր սոդա լուծեք: Օրինակ, այսպիսի լուծույթը հաճախ օգտագործվում է ոտնաթաթի սնկի դեմ, ծնկների կոշտացած մաշկը վերականգնելու և սպիտակեցնելու համար:

Կարդացեք նաև

Մաշկի համար օգտակար են նաև սոդայով վաննաները: Բավական է վաննայի մեջ լցնել կես բաժակ սոդա և մնալ ջրի մեջ 10-15 րոպե: Արդյունքում լավանում է արյան շրջանառությունը, ինչպես նաև՝ փափկում է մաշկն ու մաքրում վնասվածքները, ինֆեկցիաները, ցանը և այլն:

Երկար ժամանակ սոդան համարվում էր այրոցի դեմ հրաշալի միջոց: Բժիշկները խորհուրդ էին տալիս ջրի մեջ փոքր քանակությամբ սոդա և կիտրոնի հյութ խառնել և խմել: Սակայն վերջին հետազությունները ցույց են տվել, որ այդ լուծույթի օգտագործումից հետո ստամոքսն ավելի շատ ստամոքսահյութ է արտադրում: Բացի այդ, ածխաթթու գազի կուտակման արդյունքում փորում փքվածութուն է առաջ գալիս: Այս դեպքում ևս անհրաժեշտ է ուշադիր լինել: Պետք չէ մոռանալ, որ ամեն ինչ չափի մեջ է առողջարար:

Այնպես որ՝ ստամոքսի հետ կապված խնդիրներ ունենալու դեպքում խորհրդակցեք բժշկի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս