Բաժիններ՝

Ուղիղ հեռարձակում Բաղրամյան պողոտայից

Երևանի Ազատության հրապարակից քիչ առաջ մեկնարկեց իրազեկման երթը: Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ շարունակում են պայքարել էլեկտրաէներգիայի «ապօրինի թանկացման դեմ» և քաղաքացիներին կոչ են անում գնալ Բաղրամյան պողատա: «Միացում», «մենք ենք տերը մեր երկրի» կոչերով քաղաքացիներն այժմ քայլում են Հյուսիսային պողոտայով:

Ակցիայի մասնակիցները հնչեցրին նաև իրենց պահանջները` չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ ՀԾԿՀ որոշումը, վերանայել նախորդ տարի կայացված էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը, ինչպես նաև՝ պատժել այն բոլոր անձնանց, ովքեր հունիսի 23-ին բռոնություն են գործադրել Բաղրամյան պողատայում էլեկտրաէներգիայի թանկացման դեպ պայկքարող քաղաքացիների նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս