Քրդերի առաջնորդը Էրդողանին մեղադրել է ԴԱԻՇ-ին աջակցելու մեջ
Թուրքիայի քրդերը մեղադրել են Անկարային ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալներին աջակցելու մեջ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Ֆիգեն Յուկսեկդաղը:
«Ամենայն հավանականությամբ, ծայրահեղականները մտել են Սիրիայի Քոբանի քաղաք Թուրքիայի կողմից Շանլիուրֆա նահանգի կողմից: Այս հարձակումը Թուրքիայի կառավարության կողմից ԴԱԻՇ-ին աջակցելու արդյունք է»,-Reuters-ը մեջբերում է վերջինիս խոսքերը:
Մինչ այդ, Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թանժու Բիլգիչը հերքել է քուրդ գործչի պնդումները, թե ԴԱԻՇ-ի զինյալները Քոբանին գրոհել են Թուրքիայի տարածքից: