Բաժիններ՝

ՈՒԵՖԱ-ն սպառնում է Հայաստանին՝ Պորտուգալիայի հետ խաղի ժամանակ Շահեն Հարությունյանի ակցիայի համար

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ տեղի է ունեցել ոչ ֆուտբոլային իրադարձություն. առաջին խաղակեսի ավարտին խաղադաշտ էր մտել «Ցեղակրոն» կուսակցության հիմնադիր Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ով ակցիայի միջոցով պահանջում էր ազատ արձակել իր հայրիկին և բոլոր քաղբանտարկյալներին:

Այս իրադարձության պատճառով Հայաստանը կարող է վճարել մեծ տուգանք:

ՈՒԵՖԱ-ի աշխատակիցները պատրաստել են հատուկ զեկուցում՝ կապված դեպքի հետ: Այս զեկուցման հիման վրա ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն կկայացնի որոշում՝ պատժե՞լ Հայաստանին, թե՞ ոչ:

Սովորաբար նման խախտման դեպքում, երբ խաղադաշտ է վազում երկրպագու, տուգանքը կազմում է 80-130 հազար եվրո: Բացի այդ, Շահեն Հարությունյանը բարձրացրել էր քաղաքական բնույթի պաստառ, որը նույնպես համարվում է կանոնների կոպիտ խախտում:

Թե ինչ պատիժ կկրի Հայաստանը՝ կորոշվի ՈՒԵՖԱ-ի քննարկումներից հետո, բայց մի բան հստակ է՝ եթե նման դեպք կրկնվի, ապա Հայաստանը նվազագույնը 1 խաղ կանցկացնի առանց երկրպագուների:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930