Բաժիններ՝

«Միակ վայրը, որտեղ կարող ես թեզ թույլ տալ չխաղալ՝ հոգևոր տիրույթն է». Վահան Արծրունի:

qahana.am-ը զրուցել է երգահան Վահան Արծրունու հետ

– Ե՞րբ զգացիք Աստծո զորությունը:

– Երբ ապրում ես եկեղեցու բակում, ոչինչ չի մնում անել, քան դառնալ այդ եկեղեցու հավատավոր զավական ու հետևորդը և կրել այդ զորությունը գիտակցաբար:
Աստծո զորությունը միշտ էլ ուղղորդում է հավատացյալին՝ անկախ նրանից նա զգում է դա, թե՝ ոչ:

21 տարեկանում մկրտվեցի՝ զգալով մկրտության խորհուրդի իմաստն ու անհրաժեշտությունն ու կարևորությունը: Այն ժամանակ շատ քչերն էին այդ քայլին գնում, որովհետև հասարակության կարծիքը միանշանակ չէր: Սակայն ինձ դա չմտահոգեց:

Կարդացեք նաև

– Ե՞րբ մուտք գործեցիք երգարվեստ:

– Մկրտությունից հետո Աստվածային նախախնամությունն ինձ տարավ դեպի հոգևոր երաժշտություն: Սկսեցի երգել «Նարեկ» արական երգչախմբում, որտեղ երգացանկը հիմանականում Ս. Պատարագն ու շարականներն էին:
Երգչախմբում երգեցի 6 տարի, նույնիսկ մեներգեցի, և դրա շնորհիվ կյանքիս ընթացքը փոխվեց բժշկությունից երաժշտություն:

Այդ տարներին երիտասարդությունը հիմնականում ինքնակրթվում էր ռոք երաժշտությամբ: Դա մշակութային այն տարածքն էր, որտեղ դաստիարակվում էինք , և որը սակայն փակ էր և անմատչելի: Տարների ընթացքում հետաքրքրություններս տարան դեպի ֆոլկ երաժշտություն և հետագայում ուսումս շարունակեցի Երևանի Պետական Կոնսերվատորիայում:
Հոգևոր կյանքն ու հոգևոր երաժշտությանն ինձ միշտ ձգում էր: Այն տարիներին միակ տեղը, որտեղ կարող էինք լսել Լուսինե Զաքարյանին և կոմիտասյան պատարագ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էր: Եվ այդ երաժշտական ցանկությունը կամաց – կամաց դարձավ գիտակացական ոլորտ. հետո անհրաժեշտություն և պայմանավորվեց հոգևոր զարգացմամբ:

– Լավ ընտանիք ունենալու համար որևէ նախապայման կա՞:

– Յուրաքանչյուր ընտանիքում հաջողությունն ապահոված է, եթե հիմնական նախապայմանը հարգանքն է, դա այն բանալին է, որը բացում է դեպի երջանկություն տանող բոլոր դռները:

Երկար եմ մտածել և հասկացել եմ, որ անհրաժեշտ են պարզ միջմարդկային հարաբերություններ, որտեղ ամեն ինչ հիմնված է հարգանքի, գիտակցության և նորմերի հիման վրա:

– Իսկ սե՞րը:

– Սերը միավորում է մարդկանց և շփման այն միջոցն է, որը ստեղծում է որոշակի դաշտ, որտեղ հասկանում ես ընտանիք կազմելու անհրաժեշտությունը:
Ընտանքիում հաճախ այնպիսի իրավիճակներ են ստեղծվում, երբ մարդ կարող է ադեկվատ չլինել և միակ լուծումը հարգանքի վրա հիմնված գիտակցությունն է:

– Կենցաղը ոչնչացնո՞ւմ է:

– Կենցաղն ստեղծված է, որպեզի ոչնչացնի, և դա գիտակցելով պետք է զգույշ լինել բոլոր այն արժեքների հանդեպ, որոնք թանկ են, որովհետև, սովորաբար, ամենաթանկն է վտանգված ՝ լինի ընտանիք, հավատք կամ սիրելի աշխատանք:
Յուրաքնչյուրի կյանքը զիգզագներից է կազմված: Կան բաներ որոնք փորձառության արդյունք են, որոշները՝ գիտակցության:

Ընտանիքը ոչ միայն սիրած էակին կողքիդ տեսնելու ցանկություն է, այլ մեծ պատասխանատվություն: Եվ այդ պատասխանատվությունը հաճախ փոխում է միջավայրդ:

– Այս դժվար ժամանակներում հե՞շտ է քրիստոնյա զավակներ դաստարակել:

– 21-րդ դրում առհասարկ դժվար է որևէ արժեհամակարգ ունենալը, քանի որ ամեն ինչ միտված է քանդել այդ արժեհամակարգը՝ սկսած միջմարդկային հարաբերություններից մինչև քաղաքական հարթակ:

Միակ վայրը, որտեղ կարող ես թեզ թույլ տալ չխաղալ՝ հոգևոր տիրույթն է:
Ես երբեք չեմ զգում անհրաժեշտությունը՝ վերաքննելու նախնիներիս հազարամյա դավանանքը: Հոգևոր դաստիրակության գիտակցումը պետք է լինի յուրաքանչյուր ընտանիքում:

Մերի Մակարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս