Նոր զարգացումներ Երրորդմասցի Լյովիկի սպանության գործում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանությունից հետո «սև ամպեր» են կուտակվել քրեակատարողական հիմնարկի որոշ աշխատակիցների գլխին: Մեր տեղեկություններով, ՔԿՀ մի շարք աշխատակիցներ կանչվել են ԱԱԾ՝ հարցաքննության Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով: Ազգային անվտանգության ծառայությունում փորձում են ճշտել, թե Երրորդմասցի Լյովիկը և նրա ընկերները նախկինում երբ են այցելել ՔԿՀ, ում մոտ, մտել են ներս, թե ոչ, գրանցված է եղել նրանց այցը, թե ոչ և ինչու: «Նուբարաշենի» մի շարք աշխատակիցներ մեծ խնդիրների առաջ են կանգնել, ընդհուպ բացառված չեն անգամ պաշտոնանկությունները»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։