Սառա Ջեսիկա-Փարքերը ներկայացրել է հարսանեկան կոշիկների իր գեղեցիկ հավաքածուն
«Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի աստղ Սառա Ջեսիկա-Փարքերը որոշել է կոշիկների SJP հավաքածուն համալրել հարսանեկան հավաքածուով, հայտնում է Elle-ը:
Հավաքածուում ընդգրկվել են կապույտի գրեթե բոլոր տեսակների մոդելները, այդ թվում՝ Manolo Blahnik-ի էկրանային մոդելի նմանությամբ պատրաստված կոշիկ:
Աստղը որոշել է չսահմանափակվել մեկ գունային երանգով՝ հավաքծուում կան կանաչ, մարմնագույն ու մանուշակագույն մոդելներ:
Ինչ վերաբերում է հարսնացուի ծաղկեփնջին, ապա դերասանուհին խորհուրդ է տվել ցուցաբերել երևակայություն: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ծաղկեփնջերում կարելի է ներառել նաև դաշտային ծաղիկներ: