Ինչպես կարելի է չընդունել Արցախում կայացած կատարյալ ընտրությունների արդյունքները. Ֆրանկ էնգել
«Նախօրեին Արցախում կյացած խորհրդարանական ընտրութունները թափանցիկ էին, եվրոպական արժեքներին համապատասխանող, առանց միջադեպերի»,- այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավոր, «Եվրախորհրդարան-Արցախ» բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելն՝ անդրադառնալով նախօրեին Արցախում կայացած խորհրդարանական ընտրություններին, որոնց ժամանակ իր դիտորդական առաքելությունն է իրականացրել եվրոպացի պատգամավորը:
Ֆրանկ էնգելը ԼՂ-ում անցկացված 6-րդ գումարման խորհրդարանական ընտրություններն Արցախի, ինչպես նաև Եվրոպական խորհդրարանի համար կարևոր իրադարձություն է համարում, որի համար էլ Եվրոպական խորհրդարանը որոշեց դիտորդական առաքելություն իրականացնել ընտրությունների ընթացքում: Նա հիշեցրեց, որ նախկին առաքելութունների արդյունքները, ստացված փաստերն ու տվյալները դրական են եղել:
էնգելն ասաց, որ առաջին անգամ էր Արցախում որպես դիտորդ, թեև դիտորդական առաքելություն իրականացրել էր նաև նախկինում, որի շնորհիվ կարողացել է գնահատել ու համեմատականներ անցկացնել: Եվրոպական խորհրդարանի պատգամավորն ասաց, որ ընտրությունների վերաբերյալ երեք առանձին կետ պետք է մատնանշի: «Մենք ականատեսն ենք եղել այնպիսի ընտրությունների, որոնք կատարյալ էին, իրականացվել են թափանցիկ ու եվրոպական չափանիշներին համապատասխան: Ինձ համար դա շատ կարևոր է, քանի որ Արցախում ժողովրդավարություն է գործում արդեն քառորդ դար, Արցախի ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ապրում է ժողովրդավարական չափաիշներով: Ոչ մի միջադեպ չկա, որի մասին կցանկանայի խոսել, որպես ոչ դրական: Մենք չենք հասցրել բոլոր ընտրական տեղամասերում լինել, այց որևէ վատ դեպքի մասին չենք կարող խոսել: Պետք է նաև հատուկ նշել, որ 71% տոկոս մասնակցությունը կարևոր ցուցանիշ կարելի է համարել ոչ միայն Արցախի, այլ ցանկացած երկրի համար»,- ասաց էնգեը:
Պատգամավորը նաև հիշեցրեց երկու տարի առաջ աշնանն Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներն, ըստ պատգամավորի, հայտնի էին արդեն իսկ ընտրություններից առաջ: Նրա խոսքով՝ եթե դա է այն երկիրը, որը հավատացած է, որ Արցախի ժողովուրդը ցանկանում է ետ վերադառնալ, ապա սխալվում է: «Արցախն ավելի ժողովրդավարական չափանիշներով է ապրում, քան այսպես կոչված ժողովրդավարական Ադրբեջանը: Երրորդ բանը՝ ցավով ասում եմ, որ մի քանի եվրոպական երկրներ ընտրությունների ավարտից հետո էլ չեն ցանկանում հաստատել աս ընտրությունների ելքը: Հետաքրքիր է՝ ինչպես կարելի է չընդունել այսքան կատարյալ ու թափանցիկ ընտրությունների արդյունքները: Ես տեսա, թե որքան կարգուկանոնով են կազմակերպված այս ընտրությունները»,- ընդգծեց Էնգելը:
Իր հերթին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար, դիտորդական առաքելության աջակից Էդուարդո Լորենցո Օչոան ասաց, որ հետաքրքիր էր տեղի ունեցածը, որովհետև Հարավային Կովկասում ժողովրդավարական չափանիշները միշտ չէ, որ տեղում են: «Բայց այս փոքրիկ հողակտորում, որը միշտ կիսապատերազմական դրության մեջ է եղել, կարողացել է կերտել ու պահպանել ժողովրդավարական չափանիշները»,- ասաց Էդուարդո Լորենցո Օչոան: