Ավիգդոր Լիբերմանը հրաժարական է տալիս
NEWSru.co.il-ի փոխանցմամբ՝ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության խորհրդարանական խմբակցության այսօրվա հատուկ նիստի ժամանակ հայտարարել է կառավարական դաշինքին չմիանալու և արտգործնախարարի պաշտոնը թողնելու իր որոշման մասին:
Այս հայտարարությունն արվել է այն բանից առաջ, ինչ Լիբերմանն ընդունած որոշման մասին իրազեկել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին: Լիբերմանը հայտարարել է, որ իր գլխավորած կուսակցությունը չի մտնելու կառավարական դաշինքի մեջ.
«Մենք երկար ենք տատանվել՝ քննարկելով տարբերակներից յուրաքանչյուրի արժանիքներն ու թերությունները և եկել ենք այն երզակացության, որ դաշինքին միանալը կլինի սխալ»: Լիբերմանը հավելել է, որ հեռանում է արտգործնախարարի պաշտոնից: Լիբերմանը դեռ հրաժարական չի ներկայացրել, սակայն հաղորդվում է, որ դա արվելու է այսօր: