Ադրբեջանում դատախազը պահանջել է 18 տարով ազատազրկել Արսեն Բաղդասարյանին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գյանջայի՝ ծանր հանցագործությունները քննող դատարանում ընթանում է ռազմագերի Արսեն Բաղդասարյանի նկատմամբ անհեթեթ դատավարությունը, ով ադրբեջանական գերության մեջ հայտնվել է նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին:

Այսօր ելույթ է ունեցել պետական մեղադրողը: Դատախազ Անար Միրկիշիևը պահանջել է Արսեն Բաղդասարյանին դատապարտել 18-ամյա ազատազրկման՝ խիստ ռեժիմով ուղղիչ հիմնարկում:

Բաղդասարյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածները խախտելու մեջ՝ 218.2 (հանցավոր կազմակերպության անդամ), 29,120.2.7 (2 կամ մի շարք անձանց միտումնավոր սպանելու փորձ), 29,120.2.12 (ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով միտումնավոր սպանություն) և 29,282.2 (պայթյունի իրագործում՝ ուղղված կառույցներն վնաս պատճառելուն կամ կործանելուն):

Տեսանյութեր

Լրահոս