Օլանդն Ալիևի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Լեյլա Յունուսին ազատ արձակելու հարցը. Le Monde
Ֆրանսիական Le Monde թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ապրիլի 25-ին կարճատև այցով Երևանից հետո այցելեց Բաքու: Դա անհրաժեշտ դիվանագիտական քայլ էր:
2014 թվականի մայիսին Բաքու կատարած այցի ժամանակ Օլանդն Իլհամ Ալիևի առջև արդեն իսկ բարձրացրել է իրավապաշտպան Լեյլա Յունուսի հարցը: Օլանդը Յունուսի հետ հանդիպել էր Բաքվում գտնվող Ֆրանսիայի դեսպանատանը և նրան շնորհել էր Պատվո լեգեոնի շքանշան՝ քաղաքացիական հասարակության անխոնջ պաշտպանության համար:
Օլանդի հետ հանդիպումից 3 ամիս անց Լեյլա Յունուսը կալանավորվեց և մեղադրվեց «պետական դավաճանության» ու «Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու» մեջ: Եվս 5 օր անց կալանավորվեց նաև նրա ամուսին, պատմաբան Արիֆ Յունուսը:
Միջազգային իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպություններ Օլանդին խնդրել են Ալիևի առջև բարձրացնել Յունուս ամուսինների ազատ արձակման հարցը: Օլանդը կատարել է նրանց խնդրանքը: