Նյութափոխանակությունը լավացնող պարզ հյութեր
Պարզվում է՝ եթե ձեր քաշն ավելանում է, ապա դանդաղում է նյութափոխանակությունը:
Դանդաղ նյութափոխանակության նախանշաններն են՝ սրտի ռիթմի խախտումները, էլեկտրոլիտների բալանսի խախտումը, կալիումի պակասը, լեղապարկում քարերի առաջացումը, մազաթափությունը, հորմոնալ դիսբալանսը, դեպրեսիան:
healthyfoodhouse.com-ը նյութափոխանակությունը լավացնելու համար մի քանի հյութ է առաջարկում:
1. Թթու հյութ
Բաղադրություն
- կանաչ 2 խնձոր
- 1 վարունգ
- 1 միջին չափսի ճակնդեղ
- Քառորդ կիտրոն
- 3.5 սմ կոճապղպեղ
2. Թուրինջի հյութ (грейпфрут)
- 1 խնձոր կամ հասած տանձ
- 1 թուրինջ
- Անանուխի 6 տերև
- Նեխուրի (քարավուզ) 2 ձողիկ
3. Գազարով և դարչինով հյութ
- 230 մլ սառը ջուր
- 4 մեծ գազար
- Նեխուրի 2 ձողիկ
- Կանաչ 2 խնձոր
- 1 բուռ սպանախ
- 1 թ/գ կիտրոնի հյութ
- Քառորդ թ/գ դարչին
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը