Բաժիններ՝

Միքայել Աջապահյան. «Ես այս ձեռքբերումը 90 տոկսով վերագրում եմ եկեղեցուն, 10 տոկոսն եմ վերագրում պետությանը»

Asparez.am-ըգրում է.  Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ մատուցեց: Սա պատմական իրողություն էր, որովհետեւ Սուրբ Պետրոսի տաճարում առաջին անգամ է Հռոմի Պապը պատարագ մատուցել՝ հիշատակելով ցեղասպանությունը: Պատարագին մասնակցում էին Ամենայն Հայոց Գարեգին Բ եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, Սերժ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: Սուրբ պատարագին շարականներով հանդես է եկել նաեւ Հայ Կաթողիկե եկեղեցու Գյումրու «Տիրամայր Հայաստան» կենտրոնի երգչախումբը՝ մաեստրո Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:

Պատարագը, որի ընթացքում Պապը շեշտեց, թե հայերի կոտորածը 20-րդ դարասկզբի ամենամեծ ցեղասպանությունն էր, մեծ արձագանք գտավ նաեւ համաշխարհային մամուլում եւ մեծ աղմուկ բարձրացրեց դիվանագիտական շրջանակներում:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, խոսելով կաթոլիկ եկեղեցու մատուցած պատարագից, դա մեծ քայլ որակեց՝ նշելով, այն հարգանքի տուրք էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին.

«Ոչ մեկը, առավել եւս ես, ցանկություն չունեմ նվազեցնելու այդ իրադարձության արժեքը, բայց այդ իրադարձությունը կարող էր տեղի ունենալ 1965թ, 1975թ. 1985թ, 1995թ,. 2005թ….մենք հարյուր տարի ուշացել ենք, եթե ոչ 100 տարի, 50 տարի ուշացել ենք: Ինչո՞ւ պիտի այս պատարագը տեղի ունենար 100 տարի հետո, այն կարող էր տեղի ուեննալ 50 տարի առաջ: Ես այսպես եմ մոտենում հարցին… բայց դարձյալ ասում եմ՝ ե՜ւ այսօրվա այդ պատարագի արժեքը, ե՜ւ Պապի դիրքը, ե՜ւ Պապի մոտեցումը, եւ մեր պետության ու եկեղեցվո ջանքերը, եւ՜ վեհափառ հայրապետների ջանքերը ես չեմ նվազեցնում, բայց ինչո՞ւ սա չպետք է լիներ 50 տարի առաջ, ինչու 1965թ. Պողոս 6-րդ պապը չպիտի աներ պատարագ եւ չպիտի հնչեցներ ՙցեղասպանություն՚ բառը: Ինչո՞վ էինք մենք թույլ 1965թ, ինչո՞ւ էինք մենք այդքան թույլ…եւ հիմա իբրեւ թե կրոնական, այն էլ եկեղեցական մակարդակի վրա ուժեղացանք…ես այս ձեռքբերումը 90 տոկսով վերագրում եմ եկեղեցուն, 10 տոկոսն եմ վերագրում պետությանը»:

Մարինե Պետրոսյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս