Օբամային ասացի, որ ԱՄՆ-ի թշնամին չեմ. Մադուրո
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ անկեղծ երկխոսություն է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Հանդիպումը կայացել է Ամերիկայի գագաթաժողովի շրջանակներում:
Մադուրոն հայտարարել է, որ Օբամային հայտնել է, որ ԱՄՆ-ի թշնամին չէ. «Կարծում եմ, որ գագաթաժողովի արդյունքներով մոտակա օրերին կարող է հայտնվել ամերիկյան կառավարության հետ երկխոսության գործընթացին և հարգալից հարաբերություններ կառուցելուն անցում կատարելու հնարավորություն»:
Ամերիկյան կողմը հայտնել է, որ Մադուրոյի հետ կարճատև հանդիպման ժամանակ Օբաման հայտարարել է, որ աջակցում է Վենեսուելայի քաղաքական ուժերի միջև խաղաղ երկխոսությանը: Բացի այդ, Օբաման ընդգծել է, որ Վաշինգտոնը շահագրգռված է ոչ թե Վենեսուելային «ահաբեկելով», այլ` Վենեսուելայի կայունացմամբ ու բարգավաճմամբ:
Ընդգծվում է, որ Օբամայի հետ հանդիպում պահանջել է Մադուրոն, ով ապրիլի 10-11-ին Պանամայում տեղի ունեցած Ամերիկայի գագաթաժողովի ժամանակ հայտարարել է. «Ես պատրաստ եմ ԱՄՆ նախագահի հետ երկխոսությանը: Ես նամակներ եմ գրել, սակայն նա չի պատասխանել:
Ես երեք ամիս առաջ ուղարկել եմ մեր նոր դեսպանի տվյալները, սակայն ցայժմ չեմ ստացել հավանություն: Մի՞թե մենք պատերազմական վիճակում ենք: Դեռ որքան ամիսներ պետք է սպասել պարո´ ն Օբամա»: