Բաժիններ՝

Վրաստանում Իրանի դեսպանի գրառումը դիվանագիտական սկանդալ է առաջացրել

Վրաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Մոջանին իր ֆեյսբուքյան գրառմամբ դիվանագիտական սկանդալ է առաջացրել։

Դիվանագետն Իրանի դեսպանատան շենքի ճակատին տեղադրել է վրաց թագուհի Քեթևանի պատկերը և հայտարարել, որ շուտով կներկայացնի այս պատմական անձի վերաբերյալ իր նախնական հետազոտության արդյունքները։

Դեսպանի գործողությունները խիստ վրդովմունք են առաջացրել Վրաստանի խորհրդարանի անդամների շրջանում։ Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն խորհուրդ է տվել Իրանի դեսպանին պահպանել դիվանագիտական արարողակարգը և զերծ մնալ պատմական հարցերի շուրջ մեկնաբանություններից։

«Ես խորհուրդ եմ տալիս դեսպանին շատ չխորանալ պատմական էքսկուրսիաների մեջ, քանի որ դա նրա գործը չէ։ Եթե նա ցանկանում է պահպանել երկու երկրների միջև նորմալ հարաբերություններ, ապա պետք է զերծ մնա նման հայտարարություններից», – հավելել է նա։

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ հարցը կքննարկվի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներ Իրաքլի Կադագիշվիլին և Ալուդա Գուդուշաուրին նույնպես հայտարարել են, որ Իրանի դեսպանի հրապարակումը վեր է նրա լիազորություններից։

Պատգամավորները շեշտել են, որ Վրաստանի ԱԳՆ-ն անպայման կարձագանքի այս հարցին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930