Քննարկվել է ՀՀ Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին։ Այս մասին տեղեկանում ենք կառավարությունից։

Վարչապետը կարևորել է ՀՀ Կառավարության և ԱՄՀ–ի միջև ձևավորված սերտ համագործակցությունն ու մեր երկրում համատեղ իրականացվող ծրագրերը։ Այս առումով, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ԱՄՀ–ի հետ իրականացվող ծրագրերը նպաստում են ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրականացմանը։

Ալեքսանդր Թիմանն ընդգծել է ՀՀ Կառավարության հետ փոխգործակցության արդյունավետությունը և նշել, որ ԱՄՀ–ն ևս շահագրգիռ է համատեղ օրակարգի հետևողական առաջմղման գործում։

Զրուցակիցները քննարկել են ընթացիկ համագործակցությանը և հետագա ծրագրերին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել մակրոտնտեսական զարգացումներին և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններին: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930