Ուկրաինայում գաղտնազերծել են ՊԱԿ-ի արխիվները
РБК-ի փոխանցմամբ` Ուկրաինայի Գերագույն ռադան օրենք է ընդունել, որը բացում է խորհրդային ՊԱԿ-ի արխիվներն ընդհուպ մինչև 1991 թվականը: Փաստաթղթի համաձայն` հատուկ ծառայությունների նախկին հաստիքային ու արտահաստիքային աշխատակիցները չեն կարող սահմանափակել իրենց գործերի մուտքը:
Գերագույն ռադայում «1917-1991 թվականներին կոմունիստական տոտալիտար վարչակարգի ռեպրեսիվ օրգանների արխիվի մուտքի մասին» օրենքի օգտին քվեարկել է 261 պատգամավոր, թեև ընդունման համար անհրաժեշտ էր 226 քվե:
Օրենքն արմատականորեն վերանայում է Ուկրաինայում նախկին ԽՍՀՄ-ի ուժային գերատեսչությունների, այդ թվում նաև ՊԱԿ-ի, Գլխավոր դատախազության, զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական կազմակերպության, ինչպես նաև բանակային ստորաբաժանումների ու ռազմական դատարանի արխիվներից քաղաքացիների օգտվելու կանոններին: