Գետառի ջրի մակարդակը բարձրացել է, ջուրը լցվել է տները. «ՀԺ »

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան Կոտայքի մարզի Նոր գյուղով անցնող Գետառ գետի ջրի մակարդակը բարձրացել է, ջուրը լցվել է տներն ու անասնագոմերը: Գետի վարարումից տուժել են Նոր գյուղի մոտ 10 տան բակեր, ջուրը լցվել է նաեւ նկուղներ:

Ինչպես «ՀԺ»-ին հայտնել են Նոր գյուղի գյուղապետարանից, վարարումը տեղի է ունեցել շատ արագ: Նորգյուղցիները հազիվ են հասցրել անասուններին հանել գոմերից: Դեռ կեսգիշերին գյուղացիներն ու փրկարարները համատեղ ուժերով փորձել են նվազեցնել ջրի հոսքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930