Բաժիններ՝

ՀԽ Գյումրու պատասխանատուի տան կտուրից հայտնաբերել են նռնակ. aravot.am

aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ժամը 7-ին ոստիկանության մի խումբ աշխատակիցներ խուզարկել են Հիմնադիր խորհրդարանի Գյումրու պատասխանատու Արամ Հակոբյանի բնակարանը՝ պատճառաբանելով, որ տեղեկություն են ստացել այն մասին, թե վերջինս զենք է պահում: Խուզարկության արդյունքում նրան տան կտուրից հայտնաբերել են նռնակ, սակայն Արամ Հակոբյանի մերձավորների ասելով՝ կտուրը բաց է եւ ցանկացած մեկը ցանկացած պահի ինչ ուզի՝ այնտեղ կտեղադրի: Արամ Հակոբյանին բերման են ենթարկել ոստիկանություն: Այժմ ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները՝ թվով 10 հոգի, խուզարկում են Գյումրու քաղաքապետարանի հին շենքի դիմաց գտնվող Հիմնադիր խորհրդարանի գրասենյակը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս