Պատերազմը կավարտվի միայն Ղրիմը վերադարձնելուց հետո. Յարոշ
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/pic_d69c7afe6d3b901336a7b857287b26a7.jpg)
112 Украина հեռուստաալիքի փոխանցմամբ` «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը հայտարարել է, որ իր համար Ուկրաինայում խաղաղությունը վրա կհասնի միայն այն դեպքում, եթե նրա կազմ վերադարձվի Ղրիմ.
«Պատերազմն ավարտվելու է, և ես համոզված եմ, որ ավարտվելու է մեր հաղթանակով: Ինձ համար պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ մենք բնականաբար կվերադարձնենք Ղրիմը»:
Յարոշն ընդգծել է, որ Ուկրաինայի կազմ Ղրիմ վերադառնալուց հետո պլանավորում է վերադարձ կատարել խաղաղ կյանքին և գրել հուշագրեր. «Ինձ համար Ղրիմի հարցն անձնական է»: