Բաժիններ՝

Սեռական հարաբերության առաջարկից մինչև սպանություն. «Փաստինֆո»

Սեռական հարաբերության առաջարկ անելու համար տղամարդու սպանության մեջ մեղադրվող Կարինեի գործով այսօր դատարանը հրապարակեց ստացիոնար համալիր դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ կին ամբաստանյալը ճանաչվել է մեղսունակ: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Փորձագիտական հանձնաժողովը եզրակացրել է, որ Կարինեն ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, նրա մոտ հայտնաբերվել է անձի էմոցիոնալ անկայունության խանգարում:

Նշենք նաև, որ Կարինեն 1987թ. հաշվառված է եղել Լոռու մարզի հիվանդանոցում՝ թեթև դեբիլություն պսիխոպաթոնման վարքով ախտորոշմամբ, այդ մասին վկայում են ինչպես անամնեստիկ տվյալները, այնպես էլ ներկա հետազոտման արդյունքները:

Ինչպես իրավախախտում կատարելիս, այնպես էլ ներկայումս ամբաստանյալը զրկված չի եղել իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանց ղեկավարելու ունակությունից:

Ամբաստանյալն իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել դատաքննչական գործողությունների, հաշվի առնելով նրա մոտ անձի էմոցիոնալ անկայունության խանգարումը: Խորհուրդ է տրվել նաև նյարդահոգեբույժի ամբուլատոր հսկողության տակ գտնվել:

Ինչ վերաբերում է կոմուլատիվ աֆեկտին, ապա փորձաքննվողը իրեն մեղսագրվող արարքի կատարելու պահին գտնվել է հուզական լարվածության, շփոթվածության և անելանելիության զգացումի վիճակում:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս