Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանի 100-ից ավելի զինծառայողներ են մկրտվել դաշտային եկեղեցում

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Ալագյազ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում դաշտային ելանցին մասնակցող զինծառայողների հետ անցկացվել են հոգեւոր-լուսավորչական միջոցառումներ:

Հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով միավորման հրամանատարի օգնական վանահայր Անդրեյը (Վաց) կատարել Է պատարագ եւ մկրտության խորհուրդ: Ավելի քան 100 զինվորներ եւ սերժանտներ ընդունել են քրիստոնեություն: ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դաշտային ճամբարում քահանան օծել Է ավելի քան 1000 միավոր հրազեն, շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա, ինչպես նաեւ ռազմական օբյեկտները:

«Նման կարգի միջոցառումների անցկացումը թույլ Է տալիս յուրաքանչյուր զինվորականի վստահություն հաղորդել վստահված զենքը եւ ռազմական տեխնիկան բանեցնելիս»,- ասել Է զինվորական քահանան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031