Ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը նամակ գրում Սերժ Սարգսյանին

«Արմեն Մարտիրոսյանի և Ռուբիկ Հակոբյանի այցի վերաբերյալ երբևէ չեմ համաձայնի դիտարկման հետ, որ նրանք  հաճոխորդներ են: Իսկ կուսակցության որոշումը որոշում էր, որ արել են և պետք է հարգել այդ որոշումը, քանի որ հանդիպումը տեղի է ունեցել: Մի բան փոխելու համար պետք է ներկայացնել տեսակետներ, «Ժառանգությունը» վաղուց էր ներկայացրել իր տեսակետը Սահմանադրությունը փոխելու անհրաժեշության մասին»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Ըստ նրա, եթե իրենց առաջարկություններն ընդունվեն, կարելի է քննարկել, մասնավորապես, մյուս կողմը նշել է, որ ցուցակների հետ կապված հարցը պատրաստ է քննարկել: Թ. Պողոսյանի խոսքով, եթե կարողանան հասնել նրան, որ բարեփոխումները լինեն ընկալելի ցանկացած քաղաքացու համար, լավ, այլապես Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ որևէ իմիտացիոն գոծընթացի մեջ մասնակցության ցանկություն չկա:

Հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններով վերարտադրման հարց չի լուծո՞ւմ, Թ.Պողոսյանը պատասխանեց, որ չկա մի կուսակցություն, որ չի ցանկանում լինել իշխանության. «Վերարտադրման խնդիրը ո՞րն է: Իսկ ընդդիմությունը չի ցանկանո՞ւմ գալ իշխանության: Կարևոր է երկրորդ հարցը՝ ինչպիսի՞ն է մեր ընտրական համակարգը: Ասենք՝ վաղը բերեցին բոլորի համար ընդունելի մի տեքստ: Արդյոք ընտրական համակարգն ընդունելի՞ է, նախորդ սահմանադրական հանրաքվեներն ընդունելի՞ են եղել»:

Հարցին, եթե «Ժառանգությունը» հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ չէ, ապա քննարումներին մասնակցելով չի լեգիտիմացնո՞ւմ նրան, Թ.Պողոսյանը նշեց, որ ոչ մեկ չի գնացել լեգիտիմություն ապահովել-չապահովելու համար: Նա օրինակ բերեց ահաբեկիչներին, որ գրավել են ինքնաթիռ, որտեղ քաղաքացիներ կան և պետք է բանակցել ահաբեկիչների հետ. «Այս պարագայում պետք է գիտակցենք, որ խնդիրը վերաբերում է երկրի ապագային: Այս դեպքում պետք է հարցնել, թե ինչո՞ւ է նամակ գրում Առաջին նախագահը: Վստահ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը լեգիտիմություն չէր հաստատում իր նամակով»:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ ԼՂ-ի, Ապրիլի 24-ի խնդիրները պետք է վեր դասել և հանրությունը պետք է ունենա ունակություն վեր կանգնելու՝ հանուն ՀՀ-ի: Թ.Պողոսյանը նշեց, որ լեգիտիմությունը կարելի է ստորադասել պետական հարցերին. «Մեր կառավարման մոդելի փոփոխությունը բոլորի խնդիրն է: Որևէ ՀՀ քաղաքացի չի կարող ասել, ինձ այդ հարցը չի անհանգստացնում: Պետք է ոչ միայն քաղաքական գործիչների հետ հանդիպում լինի, այլև հանրային սեկտորի և գնալ յուրուքանչյուր քաղաքացու դուռ ծեծել: Եվ պետք է ունենալ մի քանի տեքստ ու ցանկացած բնակիչ մինչև մտնի հանրաքվեի սենյակ, պետք է ընկալի ինչի համար է քվեարկում: Եթե չես մասնակցում ստացվում է, որ ջուր ես լցնում ջրաղացին և պետք է ինքներս ջուր չլցնենք այն ջրաղացին, որը չենք ուզում պտտվի»:

Տեսանյութեր

Լրահոս