Բաժիններ՝

Սաակաշվիլու կուսակցությունը չի կարող խանգարել Վրաստանի զարգացմանը. Գարիբաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությանն անվանել է սեկտա և ընդգծել է, որ նրան չի հաջողվի խանգարել երկրի զարգացմանը.

«Այդ անձինք վերածվել են անհասկանալի սեկտայի: Նրանք միտված են ոչ թե երկրի զարգացմանը, այլ՝ քայքայմանը, հուզումներ առաջացնելուն, առավել ևս որ նրանք ունեն ուժեղ հեռուստատեսություն: Նրանք ունեն պակառուցողական ուժեր, որոնք գործում են դրսից, ինչին պետությունը կտա ադեկվատ պատասխան»:

Գարիբաշվիլին Սաաակաշվիլու կուսակցությանը խորհուրդ է տվել չխանգարել երկրի զարգացմանը. «Պետությունը լինելու է շատ անողոք, օրենքների շրջանակներում, և ես «Ազգային շարժմանը»՝ ամենաապակառուցողական ուժին, խորհուրդ եմ տալիս չպլանավորել որևէ բան:

Ընթացիկ գործընթացները խոչընդոտելուն «Ազգային շարժման» հնարավորությունները հավասար են զրոյի, քանի որ աշխարհում որևէ բան չի կարող խանգարել Վրաստանի զարգացմանը: Նրանք ժողովրդին ուժով ու փողով են բերել ակցիային, և ես գիտեմ, որ նրանց դա արժեցել է միլիոններ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս