Ճապոնական նավատորմը համալրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խոշորագույն ավիակրով
Defense-Aerospace.com-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայում կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառուցված խոշորագույն ավիակիր նավը, որը պաշտոնապես որակվում է որպես ուղղաթիռակիր էսկադրոնային ականակիր:
Այն համալրել է ինքնապաշտպանության ծովային ուժերի կազմը, և փոխարինելու է 1980 թվականին նավատորմի կազմում ընդգրկված «Շիրանե» հակասուզանավային էսկադրոնային ականակրին:
«Իձումո» ուղղաթիռակիրն ունակ է կրել մինչև 28 թռչող սարք: Այն կառուցված է դասական ավիակրային նախագածով: Նավի կառուցումը մեկնարկել է 2011 թվականին, Յոկոհամայում գտնվող IHI Marine United նավաշինարանում: Ուղղաթիռակրի կառուցումն արժեցել է 1.5 միլիարդ դոլար:
Նավի առավելագույն ջրատարողությունը կազմում է 27.000 տոննա, երկարությունը՝ 248, լայնությունը՝ 38 մետր: Նավը կարող է զարգացնել 30 հանգույց արագություն: Ներկայումս մեկնարկել է նույն դասի երկրորդ նավի կառուցումը, որը պետք է նավատորմի կազմը համալրի 2017 թվականին: