Բաժիններ՝

Պուտինը չի նշի ՌԴ նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվելու 15-ամյակը. Պեսկով

Ռուսական Интерфакс‎ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում նշել Ռուսաստանի նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվելու 15-ամյակը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքերով՝ Պուտինի մոտ այսօր պլանավորված է սովորական օրակարգ. «Արժե ընդգծել, որ այսօր տարեդարձ է: 15 տարի առաջ Պուտինն առաջին անգամ հաղթեց ընտրություններում և ընտրվեց Ռուսաստանի նախագահ: Սակայն դրա հետ կապված՝ նախագահի գրաֆիկում պլանավորված չէ տոնական որևէ միջոցառում: Բացարձակապես աշխատանքային օրակարգ է»:

2000 թվականին Ռուսաստանում անցկացված նախագահական ընտրություններում Պուտինը հաղթանակ է տարել առաջին իսկ փուլում՝ հավաքվելով ընտրողների քվեների գրեթե 53 տոկոսը: Ընտրություններին մասնակցելու ցուցանիշը կազմել էր 69 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031