Եվրոպական խորհրդարանը հաստատել է Ուկրաինային 1.8 միլիարդ եվրո հատկացնելու մասին առաջարկը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ համաձայնվել է Ուկրաինային տալ 1.8 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն:

Համապատասխան որոշումն ընդունվել է Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակներում՝ Գաբրիելիուս Լանդսբերգիսի զեկույցի քննարկման արդյունքներով: Կողմ է քվեարկել 492 պատգամավոր, դեմ՝ 107-ը, ձեռնպահ՝ 13-ը:

Այդպիսով, որպեսզի Ուկրաինային 1.8 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն հատկացնելու մասին որոշումը մտնի ուժի մեջ, մնում է վերջին փուլը. այն պետք է ընդունվի ԵՄ-ի Խորհրդի կողմից, ինչը կարող է արվել յուրաքանչյուր նիստի ժամանակ:

Եվրոպական խորհրդարանի հանձնաժողովն Ուկրաինային 1.8 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն հատկացնելու մասին առաջարկը հավանության է արժանացրել մարտի 19-ին:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ մակրոֆինանսական օգնության հաստատման դեպքում Ուկրաինան այդ 1.8 միլիոն եվրոն պետք է ստանա 3 տրանշով: 600 միլիոն եվրո կազմող առաջին տրանշը կարող է ստացվել ամռան սկզբին:

Տեսանյութեր

Լրահոս