Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան ու նրա տարածաշրջանային դաշնակիցները ռազմական գործողություն են սկսել Եմենում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան ու նրա տարածաշրջանային դաշնակիցները ռազմական գործողություն են սկսել Եմենում շիա ապստամբների դեմ, որոնք հարձակում են գործել Ադեն նավահանգստային քաղաքի վրա:

Ռազմաօդային ուժերն իրականացնում են մարտական թռիչքներ՝ ապստամբներին ավիահարվածներ հասցնելու համար: Եմենի մայրաքաղաք Սանայից, որը գտնվում է շիա ապստամբների վերահսկողության տակ, հաղորդագրություններ են ստացվում օդանավակայանի վրա մարտական ինքնաթիռների հարձակումների մասին:

Դրանց պատկանելությունը չի ճշգրտվել, սակայն ավիահարձակումը համընկել է կամպանիան սկսելու մասին Էր-Ռիյադի ներկայացուցչի պաշտոնական հայտարարության հետ:

ԱՄՆ-ում թագավորության դեսպան Ադել ալ-Ջուբեյրի խոսքերով՝ ռազմական գործողությունը միտված է Եմենի կառավարությանը պաշտպանելու նպատակով և մեկնարկել է Ադենում պատսպարված Եմենի նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Խադիի խնդրանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031