Բաժիններ՝

Ինքնասպան եղած տղան ապրում էր տնակում` մոր ու մանկատնից վերադարձած քրոջ հետ. yerkir.am

Ինչպես տեղեկացրել էինք՝ երեկ հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել` այս անգամ Տավուշի մարզի Մեծ Պարնի համայնքում:

Թոնրատանը կախված վիճակում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ 22-ամյա Արսեն Ասատրյանը:

Yerkir.am-ի տեղեկություններով` երիտասարդն ամուսնացած չէր, ապրում էր տնակում` մոր և 21-ամյա քրոջ հետ:

Ինքնասպանությունից առաջ որևէ գրություն չի թողել: Yerkir.am-ի հետ զրույցում Մեծ Պարնիի գյուղապետ Գագիկ Պալյանը հայտնել է,  որ ընտանիքը սոցիալապես ծանր վիճակում էր ապրում:

«Հայրը մորից բաժանվել էր ու նոր ընտանիք կազմել այլ վայրում, իսկ հետո `մահացել: Մայրը ստիպված դստերը հանձնել էր մանկատուն, երեք տարի առաջ, երբ աղջիկը չափահաս դարձավ` վերադարձավ տուն»,-պատմեց գյուղապետն ու հավալեց, որ աղջկա մոտ որոշակի հոգեկան շեղումներ են նկատվում: Գյուղապետը հայտնեց, որ մահացած երիտասարդի մայրը համագյուղացիների մոտ օրավարձով տարբեր աշխատանքներ էր կատարում` կով էր կթում և այլն:

Մանրամասները` yerkir.am կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս