Բաժիններ՝

Գարիբաշվիլին դատապարտել է Սաակաշվիլու կուսակցության բողոքի ակցիան

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին դատապարտել է մարտի 21-ին Թբիլիսիում «Միասնական ազգային շարժում» կուսակցության անցկացրած բողոքի ակցիան:

Գարիբաշվիլին հայտարարել է, որ դա ապակառուցողական ուժերի կողմից երկրի զարգացմանն արհեստականորեն խոչընդոտելու փորձ է: Բողոքի ակցիաների մասնակիցները ակցիայի ժամանակ խորհրդանշական ձևով «կարմիր քարտ» են ցույց տվել գործող իշխանություններին և պահանջել են Գարիբաշվիլու գլխավորած կառավարության հրաժարականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս