Բաժիններ՝

Վանո Սիրադեղյանի տանը. Մեկուսացած գյուղից, աշխարհից, երկրից. yerkir.am

yerkir.am-ը գրում է. Մթնշաղ է, նախորդ օրվա անձրևը սրբել է գյուղի ասֆալտապատ փողոցների փոշին, իսկ հողե ճանապարհները` պատել ցեխով: Մեքենան դժվարությամբ է հաղթահարում ադրբեջանական սահման տանող նեղլիկ ճանապարհը: Առջևում եղևնիներ են, շուրջբոլորը` հատուկենտ տներ: Տավուշի սահմանամերձ Կոթի գյուղն է` Հայաստանի հողե թերակղզին: Մինչ մութն ընկնելը պիտի հասնենք գյուղի վերջում մեկուսացած տանը: Շտապում ենք դանդաղ, տարակուսում ու կատակում. «Տեսնես Վանոն տա՞նն է»:

Մոտենում ենք տան բակին: Ցանկապատի դռան դիմաց խորհրդային «Վիլիս» է կանգնած, ցանկապատի դուռը փակ է, իսկ պատուհաններից լույս չի նշմարվում: Մի քանի անգամ ձայն ենք տալիս, արձագանքող չկա: Տանտիրոջ իրավունքով խմբի տղաներից մեկը ցատկում է ցանկապատից այնկողմ ու բացում դուռը: Մտնում ենք բակ:

Կարեկցանքով նայում եմ Վանո Սիրադեղյանի հայրական տան մաշված պատերին: Նայում եմ ու մտաբերում գրողի « Գառ-ախպերիկ» պատմվածքի տողերը. «Տունը կարեկցանքով մեկուսացված էր գյուղի գործնական անցուդարձից»:

Անկոչ հյուրերի աղմուկից տանտերը դուրս է գալիս: 80-ամյա Սերյոժա Սիրադեղյանն է` Վանոյի ավագ եղբայրը: … Եղբոր պատմելով` Վանոն Երևանում ապրելու տարիներին հաճախ էր գալիս Կոթի, հիմնականում` սար: Գալիս էր մենակ, երբեմն` ընկերների հետ: Վերջին անգամ Կոթի էր եկել առաջին նախագահի հետ: «Վերջին անգամ որ եկավ, մենակ չէր` Լևոնն էր հետը, Արարատ Զուրաբյանը… Իջևանից քյասար ճամփա էին բացել` եկել»,- պատմում է եղբայրն ու նկարագրում Վանոյին այնպիսին, ինչպիսին հիշում է. «Ճշտախոս էր, հայրենասեր, ախպերասեր, ծնողասեր…»: 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Մանրամասները` yerkir.am կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս