Ո՞ւմ համար է Լիսկան կառուցում շքեղ առանձնատներից մեկը. «ՀԺ»
«Հայկական Ժամանակը» գրում է. Երևանում, Մյասնիկյան պողոտայի բարձունքից երևացող Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կառուցվող շքեղ առանձնատունը ժամանակին մեծ աղմուկ հանեց և մամուլում ու սոցցանցերում լայն քննարկումների առարկա դարձավ։ Ավելի ուշ՝ այդ առանձնատան կողքին հայտնվեց նման մեկ այլ առանձնատուն։
Տեղեկություններ կան, որ այդ շքեղ առանձնատներից մեկը Լիսկան կառուցում է Սերժ Սարգսյանի համար, որտեղ էլ վերջինս մտադիր է հանգրվանել իր նախագահական ժամկետի ավարտից հետո։ Ենթադրվում է, որ պետությունը այդ տունը կգնի Լիսկայից ու կհանձնի Սերժ Սարգսյանին»։
Կարդացեք թերթի այսօրվա համարում։