Մնացականի 28-ամյա աղջիկը կոպիտ խախտումով հյուպատոս է նշանակվել. «Հրապարակ»

Թերթն իր այսօրվա համարում գրում է. «Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մնացական Պետրոսյանի երիտասարդ դուստրը՝ 28-ամյա Քրիստինե Պետրոսյանը Գերմանիայի ՀՀ դեսպանությունում հյուպատոս է նշանակվել։

Այս նշանակումը մեծ դժգոհության մեծ ալիք է բարձրացրել դիվանագիտական շրջանակներում, քանի որ բազմամյա փորձ ունեցող դիվանագետները տարիներ ի վեր սպասում են իրենց հերթին, որպեսզի նշանակվեն հյուպատոս, բայց երիտասարդ աղջկան այդքան հեշտ վստահում են նման պատասխանատու պաշտոն։

ԱԳՆ-ի մեր աղբյուրները հայտնում են, որ Քրիստինե Պետրոսյանը համակարգում աշխատել է ընդամենը մեկ-երկու տարի, և նրա նշանակումն օրենքի կոպիտ խախտմամբ է եղել, քանի որ համապատասխան փորձ, գիտելիքներ և լեզվի իմացություն չունի՝ հյուպատոս նշանակելու համար։

Նշենք, որ Քրիստինե Պետրոսյանի հայրն աշխատում է Վերահսկիչ պալատում՝ որպես 10-րդ վարչության պետ, հենց նա է ստուգումներ իրականացնում ԱԳՆ-ում։ Մնացական Պետրոսյանը 2003-2007թթ. պատգամավոր էր դարձել ՄԱԿ կուսակցությունից»։

Կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս