Ֆինանսական օգնություն ստանալու համար Հունաստանը պետք է իրականացնի բարեփոխումներ. Մերկել
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Հունաստանը վարկատուներից չի ստանա ֆինանսական օգնություն, քանի դեռ երկրում չեն անցկացվել մի շարք բարեփոխումներ:
Մերկելն այդ մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, Եվրոպական հանձնաժողովի ու ԵԿԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Մերկելն ընդգծել է, որ իրենք որպես ելակետ են ընդունում փետրվարի 20-ի համաձայնագիրը, և որ իրենք հավատարիմ են գտնվելու դրան:
Ցիպրասն իր հերթին հայտարարել է, որ Հունաստանը պարտավոր չէ գործարկել հակաճգնաժամային միջոցներ: Նա հավելել է, որ Հունաստանը ներկայացնելու է սեփական կառուցվածքային բարեփոխումները, որոնց նա ցանկանում է կյանքի կոչել: Ներկա դրությամբ Հունաստանը վարկատուներին պարտք է 320 միլիարդ եվրո: