Բաժիններ՝

ԵՄ-ի առաջնորդները որոշել են պահպանել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի առաջնորդները համաձայնվել են պահպանել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները մինչև որ ամբողջովին չիրագործվեն Մինսկյան համաձայնագրերը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Միևնույն ժամանակ Բրյուսելում տեղի ունեցած գագաթաժողովի մասնակիցներն առանձին որոշում չեն ընդունել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների երկարաձգման մասին այն բանից հետո, ինչ հուլիսին կավարտվի դրանց գործունեության ժամկետը՝ նախատեսված նախկին որոշմամբ:

Մինսկյան համաձայնագրերում որպես փաստաթղթի մի շարք դրույթների կատարման վերջնաժամկետ է սահմանված 2015 թվականի ավարտը: Ամփոփիչ հայտարարությունում ընդգծվում է, որ Եվրոպական խորհուրդը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ընդունել հավելյալ միջոցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս