Բաժիններ՝

Մարտին Շուլցը ԵՄ-ի քաղաքացիներին կոչ է արել տուրք չտալ ռուսական քարոզչությանը

Die Zeit-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը ԵՄ-ի քաղաքացիներին կոչ է արել տուրք չտալ ռուսական քարոզչությանն ու ԵՄ-ը պառակտելու Պուտինի փորձերին.

«Մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները, որպեսզի հետ մղենք ԵՄ-ի պառակտմանն ու ներսից նրա վրա ազդելու Պուտինի փորձերին: ԵՄ-ի միասնական դիրքորոշումը կարևոր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում, որը գնալով դառնում է ավելի անկանխատեսելի:

Եվ այնուամենայնիվ, թվում է, թե ռուսական քարոզչությունն արդեն իսկ հաջողության է հասել եվրոպացիների մի մասի դեպքում»: Դրա հետ մեկտեղ Շուլցն անհրաժեշտ է համարել Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունները վերականգնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս