Ժնևյան բանակցություններն անցկացվել են բարդ միջավայրում. Վրաստանի ԱԳՆ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժնևյան միջազգային բանակցությունների վերջին՝ 31-րդ, փուլն անցկացվել է երեկ և անցել է բարդ մթնոլորտում՝ կապված Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև «դաշնակցության ու ինտեգրման մասին» պայմանագրի ստորագրման հետ:

Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ը: Վերջինս ընդգծել է, որ Ռուսաստանն ու Հարավային Օսիան «դաշնակցության ու ինտեգրման մասին» պայմանագիրը ստորագրել են հենց Ժնևյան բանակցությունների օրը: Դրա հետ կապված՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ ժամկետները կարող են համընկնել, սակայն գործընթացներն ընթանում են պլանին համաձայն:

Կողմերը երեկ Ժնևում քննարկել են Աբխազիայի ու Ցխինվալի շրջանի կայունության ու անվտանգության հարցերը, փախստականների ու հարկադիր վերաբնակաների վերադարձը, վարչական գծում ազատ տեղաշարժի, մայրենի լեզվով կրթություն ստանալու անհրաժեշտությունը:

Ժնևյան բանակցությունների հաջորդ՝ 32-րդ, փուլն անցկացվելու է հունիսի 30-ին – հուլիսի 1-ին:

Տեսանյութեր

Լրահոս