Ախթալայի ԼՀԿ-ն քանդում է է Մեծ Այրումի արոտավայրերը. «Ժողովուրդ»
Թերթը գրում է. «ՀՀ Լոռու, մարզի Մեծ Այրում համայնքի բնակիչների և Ախթալայի ԼՀԿ-ի միջև հակամարտությունը շարունակվում է։ Մեծ Այրում համայնքի բնակիչները «ժողովուրդ»–ի հետ զրույցում զայրացած պատմեցին, որ արդեն տասն օր է, ինչ Ախթալայի ԼՀԿ-ի տեխնիկան քանդում է իրենց գյուղի արոտավայրը։
«Ժողովուրդ»-ին ահազանգած Մեծ Այրումի բնակիչների պատմելով՝ նշված ընկերությունը գյուղի արոտավայր համարվող բլրից մեծ քանակությամբ հող է տարհա նում։
Թե ինչ նպատակով է դա արվում, ընկերությունից ոչ ոք բնակիչներին չի տեղեկացրել և չի զգուշացրել։ Մեծ Այրումի բնակիչները նշեցին, որ սկզբում խոսակցություններ շրջանառվեցին այն մասին, թե «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն այդ հողը տարհանում է գործող Նահատակ պոչամբարի ինչ-որ հատված՝ռեկուլտիվացնելու համար, հետո խոսվեց, թե այդ հողով պետք է ճոճկան համայնքի ջրատարի խողովակները վեր բարձրացնեն և ներհամայնքային ճանապարհները հարթեցնեն։
Մեծ Այրումի ավագանու անդամ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ քանդվող արոտավայրը անմիջապես կպած է համայնքին։ Դուլգարյանի համոզմամբ՝ տեղի ունեցածի համար մեղավոր են տեղական իշխանությունները։ «Ես և գյուղի բնակիչները ավելի քան տասն օր է, ինչ բարձրաձայնում ենք քանդվող բլուրի մասին։ Աա տեղական իշխանությունների մեղքով է, որ նման բաներ են կատարվում՝ առանց համապատասխան թույլտվության։ Բնակիչները տեղյակ չէին, որ ընկերությունը պետք է քանդի և հող վերցնի»,– նշեց Դուլգարյանը։
Նրա պնդմամբ՝ Ախթալայի ԼՀԿ-ն լանդշաֆտի փոփոխություն է իրականացնում՝ առանց տեղացիներին գոնե զգուշացնելու։ Դուլգարյանը «ժողովուրդ»–ի հետ զրույցում հայտարարեց նաև, որ ճոճկանի ջրատար խողովակները բարձրացնելու համար ընկերությունը կարող էր գնալ և ճոճկան համայնքից հող վերցնել. «Չէ որ այդ ջրատարից հիմնականում ճոճկանի բնակիչներն են օգտվում։ Բայց սարսափելին այն է, որ Ախթալայի ԼՀԿ-ն ընտրել է այնպիսի վայր, որը կոմբինատին մոտ է և ծախսատար չէ»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։
Մինչդեռ Մեծ Այրումի գյուղապետ Սահակ Նազարյանը հակառակն է պնդում՝ նշելով որ բնակիչները տեղեկացված են եղել և համաձայնվել են։ «Ոչ մի բլուր չի քանդվում»։
Գյուղի արոտավայրը չի քանդվում։
Այդ տարածքը գտնվում է գերեզմանոցի մոտ, և հողը տարհանվում է գերեզմանոցի մոտ կայա նող մեքենաների համար հրապարակ բացելու նպատակով։ Նշեմ, որ ճոճկան գնացող ջրատարն անցնում է ներկայիս Նահատակ կոչվող պոչամբարի սահմանով որն էլ վերջին տարիներին այդ պոչամբարի վերաշահագործման ընթացքում գրեթե հայտնվել է պոչհանքերի մեջ, և որպեսզի այդ ջրատարը կարողանան մարդիկ շահագործել, հողով պետք է լիցք արվի և այն բարձրացվի ներկայիս մակարդակից։ Շուտով ոռոգման շրջանն է, և մարդիկ պետք է օգտվեն այդ ջրատարից»,-նշեց գյուղապետը։
Ինչպես հայտնի է՝ պոչամբարները մասնագետների կողմից կառուցվում են համապատասխան նախագծով։ Այդ նախագծուսմ որպես կանոն, հաշվարկվում են թույլատրելի պոչերի լցվելու չափաքանակներն ու սահմանները։ և սահմաններին հասնելուց հետո այդ պոչամբարները ենթարկվում են ռեկուլտիվացման։
Սակայն հայտնի է նաև, որ եղել են լքված պոչամբարներ, որոնք համապատասխան նախագծերով վերաշահագործվել են։
Այս դեպքումնշվածՆահատակ պոչամբարը վերաշահագործվել է խորհրդային տարիներից հետո։ Ճոճկան գնացող խողովակը անցնում է հենց այս պոչամբարի սահմանով և վերջինիս վերաշահագործման հետևանքով ջրատարի խողովակները գրեթե մնացել են պոչամբարի տակ։
Արդյունքում՝ Ախթալա ԼՀԿ-ն ունենալով ներկայումս պոչամբարի խնդիր՝ այս կերպ ցանկանում է բարձրացնել ջրատարի խողովակատարը՝ այդպես երկարացնելով նաև Նահատակ պոչամբարի շահագործման կյանքի տևողությունը։
Եվ եթե դա չէ պատճառը, ապա ինչու էր ընկերությանը պետք արդեն իսկ կառուցված խողովակաշարի ձևափոխությունը, չէ որ այն ծառայում էր այսքան տարի։ Արդյոք կարելի է այդքան լցնել և բարձրացնել այդ պոչամբարը. ի վերջո, այդքան ծանրությանը, հնարավոր է, պոչամբարի պատվարը չդիմանա։
Կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։