Պորոշենկոն ու Մերկելը նախաձեռնում են «նորմանդական քառյակի» նոր հանդիպում
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համակարծիք են գտնվել այն հարցում, որ վերստին անհրաժեշտ է գումարել «նորմանդական քառյակի» արտգործնախարարների հանդիպում: Այս մասին երեկ երեկոյան հայտարարել է Ուկրաինայի նախագահ մամլո քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն:
Նրա խոսքերով՝ Պորոշենկոն ու Մերկելը քննարկել են Մինսկյան համաձայնագրերի իրագործումը, Պորոշենկոն հաստատել է, որ Ուկրաինան հավատարիմ է իր պարտավորություններին: Նա ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ Գերագույն ռադան արդեն իսկ հստակեցրել է Դոնբասի «հատուկ կարգավիճակի» տակ ընկնող բնակավայրերի ցուցակը: