Օբաման ու Մերկելը հայտնել են, թե որ դեպքում կմեղմացվեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հակառուսական պատժամիջոցները չեն մեղմացվի մինչև չիրագործվեն Մինսկյան համաձայնագրերը: Այս մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև հեռախոսազրույցի արդյունքներով հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
Օբաման ու Մերկելը համակարծիք են գտնվել այն հարցում, որ անհրաժեշտ է ամբողջովին ու օպերատիվորեն կյանքի կոչել մինսկյան համաձայնագրերը՝ հակամարտության խաղաղ և ամուր կարգավորման համար:
Նրանք հայտարարել են, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացումը կախված է մինսկյան պայմանավորվածություններով նրա ստանձնած պարտավորությունները կատարելուց:
Օբաման ու Մերկելը նաև պայմանավորվել են հետագայում նույնպես Ուկրաինային ցուցաբերել տնտեսական աջակցություն՝ բարեփոխումների իրագործման համար: