Բաժիններ՝

ԵՄ-ը մտադիր է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները երկարաձգել հունիսյան գագաթաժողովի ժամանակ

ZN.UA-ի փոխանցմամբ` Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործնական երկարաձգման մասին որոշումն ընդունվել է ԵՄ-ի հունիսյան գագաթաժողովին.

«Իմ ջանքերն ուղղված են պատժամիջոցները պահպանելուն: Եվրոպայում գերակայում է այն կարծիքը, որ պատժամիջոցների գործնական երկարաձգման մասին որոշումը պետք է ընդունվի հունիսին (ԵՄ-ի գագաթաժողովին):

Դա մի քանի երկրի դիրքորոշումն է: Մի շարք երկրներ կարծում են, որ դա (որոշումը) պետք է ընդունվի մարտին»: Տուսկը կարծում է, որ ԵՄ-ը պատրաստ չէ խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի որ Եվրոպայում չկա միասնական դիրքորոշում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս