Արքեպիսկոպոս Բունիաթյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 11-ին

Մարտի 7-ին կյանքի 69-րդ տարում ի Տեր ննջած Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի աճյունը Հայաստան կփոխադրվի մարտի 10-ին:

Հանգուցյալ Սրբազանի վերջին օծման կարգը կատարվել է Ուկրաինայի հայոց թեմում: Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մարտի 11-ին` ժամը 12.00-ին, Սուրբ Գայանե վանքում:

Գրիգորիս Սրբազանի մարմինը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին     

Տեսանյութեր

Լրահոս