Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան վերջնագիր է ներկայացրել ԵՄ-ին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդը երեկ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կազմում կմնա միայն Բրյուսելի իրականացրած քաղաքականությունում լուրջ փոփոխություններ արվելու դեպքում.

«Վերջին 20 տարում ԵՄ-ն ինչ-որ պահի դուրս է եկել ռելսերից և այժմ շարժվում է սխալ ուղղությամբ: Ընկերակցությունը ռելսերի վրա վերադարձնելու համար անհրաժեշտ են բարեփոխումներ ու գոյություն ունեցող համաձայնագրերի վերանայում: Մեծ Բրիտանիան պետք է օգտագործի ԵՄ-ի կառուցվածքը փոխելու հնարավորությունը, որպեսզի նրան անդամակցելը լինի շահավետ»:

Արտգործնախարարը հավելել է, որ վերջին ամիսներին բանակցել է ԵՄ-ի անդամ 23 երկրների իր գործընկերների հետ և նրանց ճնշող մեծամասնությունը ցանկանում է, որ իրենք շարունակեն մնալ որպես այդ ընկերակցության մասնակից: Նա ընդգծել է, որ դրա համար Բրյուսելը պետք է լուրջ փոփոխություններ իրականացնի իր քաղաքականությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031