Բաժիններ՝

Դոնբասին ռուսական գազի մատակարարումների համար պետք է վճարի Ուկրաինան. Նովակ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը կարծում է, որ Ուկրաինան պետք է վճարի Դոնբասին ռուսական գազի մատակարարումների համար: Նա ընդգծել է, որ Կիևն այդ հարցում ունի այլ դիրքորոշում:

Նովակը հայտարարել է, որ չի հավատում Կիևի այն հայտարարություններին, թե նա վերականգնել է Դոնբասին գազ մատակարարելը՝ ընդգծելով, որ «Ուկրաինայի Նավթոգազը» պետք է գնա այդ քայլին:

Նովակի խոսքերով՝ Ուկրաինայի ստորգետնյա գազապաստարաններում ցածր ճնշման պատճառով առկա են ԵՄ-ին գազ մատակարարելու ռիսկեր: Ավելի վաղ Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել էր, թե գազ է մատակարարում Դոնեցկի ու Լուգանսկի մարզերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031