Բաժիններ՝

Պուտինն ու Յանուկովիչն առաջացրին ՌԴ-ին խստապես ատող ուկրաինացիների սերունդ. Բժեզինսկի

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ` ամերիկացի հանրահայտ քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին հայտարարել է, որ Ուկրաինայի քաղաքական հակամարտությունը հանգեցրել է մարդկային մի ամբողջ սերնդի ի հայտ գալուն, որը կատի Ռուսաստանին:

Բժեզինսկին այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում. «Պուտինն ու Յանուկովիչն առաջացրին ուկրաինացիների նոր սերունդ, որոնք խստապես կատեն Ռուսաստանին»:

Սրանից առաջ էլ Բժեզինսկին հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ը պատժամիջոցներ սահմանած չլինեին Ռուսաստանի դեմ, Ուկրաինան արդեն փաստացիորեն զրկված կլիներ անկախությունից, Ռուսաստանը գրաված կլիներ Ուկրաինան և հավանաբար կցանկանար այդպիսի սցենարներ իրագործել նաև այլ երկրներում և առաջին հերթին Բալթյան երկրներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս